Պարկ Ավենյու հյուրանոցը բացել է հյուրընկալ դռները բարձրաճաշակ հանգիստ նախընտրողների համար: Այն հեռու է քաղաքի աղմկոտ կենտրոնից: Հյուրերը կվայելեն Նոր Նորքի մաքուր օդն ու սառնորակ ջուրը: Գրավիչ ու հարմարավետ 11 համարներն ու ավտոտնակով 5 սենյակները Ձեզ հրավիրում են ջերմ մթնոլորտում անմոռանալի վայելքների: Դասական ոճով կահավորված համարներն ապահովված են wi-fi-ով, ունեն հեռուստացույց, մինի բար, սառնարան և հիգիենայի անհրաժեշտ պարագաներ: Պատուհաններից բացվում է հաճելի տեսարան: Ամռանը նախաճաշն ու ճաշը ցանկության դեպքում մատուցվում են բացօթյա` գեղատեսիլ ջրվեժի ներքո: Մենք պատրաստ ենք կազմակերպել տուրեր դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր` հյուրերին ծանոթացնելու մեր երկրի պատմամշակութային ժառանգությանն ու բնապատկերներին: Հենց օդանավակայանից Ձեզ կուղեկցեն հյուրանոց, իսկ վերադարձի օրը բարեկիրթ վարորդները հարմարավետ մեքենաներով Ձեզ և Ձեր իրերը կտեղափոխեն օդանավակայան: «ՊարկԱվենյու» հյուրանոցում անցկացրած անմոռանալի ժամանակն ու ջերմ հիշողությունները Ձեզ կստիպեն վերադառնալ մեզ մոտ:
Հյուրանոց Պարկ Ավենյու
Երբ մեծ ցանկություն է առաջանում կրկին վերադառնալ
COPYRIGHT 2015. DESIGN & DEVELOPMENT BY G DESIGN GROUP